Երիտասարդները, որոնք ընդգրկված են ինտերնետ ռադիոյի և ստուդիայի ստեղծագործական խմբում, հիմնականում ունեն տեսողության խնդիրներ: Նրանց համախմբել է այն գաղափարը, որ ինտերնետ ռադիոյի և ստուդիայի հիմնումը լայն հնարավորություններ կտա իրականացնելու իրենց ստեղծագործական ներուժը և սոցիալական գաղափարները, որոնք ուղղված են Ֆիզիկական խնդիրներով մարդկանց և հասարակության այլ շերտերի միջև առողջ հարաբերությունների հաստատմանը:
Der er endnu ingen anmeldelser for Radio Menq.
2015թ., «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության Նախագահ Իգոր Մկրտումյանի, փոխնախագահ Արմեն Նազարյանի և Երևանի Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տան մի խումբ երիտասարդ աշխատակիցների նախաձեռնությամբ, սկսվեցին ինտերնետ ռադիոյի ստեղծման աշխատանքները:
Համատեղ ուժերով գրվեց և մշակվեց ծրագիր, որը ներկայացվեց «Միջազգային ինտերնետ հանրություն» կազմակերպությանը: 2015 թ.վեռջում պարզվեց, որ ծրագիրն արժանացել է հավանության:
Հաջողությունից խանդավառված երիտասարդները երկար քննարկումներից հետո որոշեցին ստեղծվելիք ինտերնետ ռադիոյի անունը դնել «Մենք: Ապագա ինտեռնետ ռադիոյի թիմից մի քանի երիտասարդ 2015 թ. մասնակցեց Լեհաստանից ժամանած ինտերնետ ռադիոյի մասնագետների դասընթացներին: Մշակվեց գործողությունների հաջորդականություն, կազմվեց ինտերնետ ռադիոյով հնչվելիք հաղորդումների բազմաբովանդակ ցանկը:
Քննարկումների ընթացքում ինտերնետ ռադիոյի թիմը առաջնորդվում էր այն գաղափարով, որ հնչվելիք հաղորդումները պետք է ուղղված լինեն հասարակության տարբեր շերտերին: Ինտեռնետ ռադիոն պետք է արտահայտվելու և դրսևորվելու միջավայր ապահովեն նաև ֆիզիկական խնդիրներով մարդկանց համար:
2015 թ. դեկտեմբերից Երևանի Ս. Շահնազարյանի անվան կույրերի մշակույթի տանը մեկնարկեցին ստուդիայի շինարարական աշխատանքները, որոնք ավարտվեցին հաջորդ տարվա փետրվարին: 2016 թ. մարտին սկսվեցին ինտերնետ ռադիոյի և ստուդիայի համար անհրաժեշտ տեխնիկայի տեղադրման աշխատանքները:
Adresse | 0014,, 15 Nikoghayos Tigranyan St, Yerevan 0014, Armenia |
Telefon: | + (374) 77 40 35 90 |
Websted: | radiomenq.blogspot.ru |
Facebook: | @radiomenq |
Twitter: | @RadioMenq |
+ (374) 91 61 36 97